Մարդկանց կառավարումը՝ մեկ համակարգում

Marduno-ն միավորում է աշխատակիցների տվյալները, աշխատաժամանակը, արձակուրդները, HR հարցումները և աշխատավարձի հաշվարկման գործընթացները մեկ հարմար հարթակում։

Ստեղծված է իրական բիզնես գործընթացների հիման վրա

Աշխատակիցներ
Ներկա այսօր
Հաստատման սպասող

Երբ HR գործընթացները ցրված են Excel-ի, չաթերի և թղթերի միջև

Տվյալները տարբեր տեղերում են

Աշխատակիցների տվյալները, աշխատաժամանակը և փաստաթղթերը պահվում են տարբեր ֆայլերում։

Հարցումները կորում են

Արձակուրդը, Day Off-ը և փոփոխությունները քննարկվում են զանգերով ու հաղորդագրություններով։

Հաշվարկները ժամանակ են խլում

HR-ն ու հաշվապահությունը ամեն ամիս ձեռքով հավաքում և ստուգում են աշխատաժամանակի տվյալները։

Ղեկավարությունը ամբողջական պատկեր չունի

Կարևոր HR ցուցանիշները ստանալու համար անհրաժեշտ է տարբեր աղբյուրներից տվյալներ հավաքել։

Marduno-ն այս գործընթացները միավորում է մեկ համակարգում։

Ամեն ինչ, ինչ պետք է HR բաժնին

Առանձին ծրագրերի փոխարեն՝ մեկ տեղ, որտեղ տվյալները կապված են իրար հետ։

🧑‍💼

Աշխատակիցներ

Աշխատակցի ամբողջ աշխատանքային պատմությունը մեկ վայրում։

  • Պաշտոն
  • Բաժին
  • Աշխատանքային պատմություն
  • Աշխատավարձի պատմություն
  • Փաստաթղթեր
⏱

Աշխատաժամանակ

Տեսեք ով երբ է աշխատել, ուշացել կամ բացակայել՝ առանց Excel հաշվարկների։

  • Ներկայություն
  • Ուշացումներ
  • Բացակայություններ
  • Աշխատանքային գրաֆիկներ
  • Ամսական գրաֆիկ (roster)
🌴

Արձակուրդ և Day Off

Աշխատակիցը դիմում է համակարգից, ղեկավարը հաստատում է, HR-ը ստանում է ամբողջ պատմությունը։

  • Արձակուրդի մնացորդ
  • Day Off մնացորդ
  • Հարցումներ
  • Հաստատումներ
  • Պատմություն
💳

Աշխատավարձի հաշվարկ

Աշխատաժամանակի տվյալները կապեք աշխատավարձի հաշվարկման գործընթացին և նվազեցրեք ձեռքով հաշվարկների քանակը։

  • Աշխատավարձի պատմություն
  • Պահանջվող ժամեր
  • Ազդեցություն ներկայությունից
  • Գերժամյա աշխատանք
  • Բացակայության ազդեցություն
  • Բոնուս/նվազեցում
  • Ամսական հաշվարկման գործընթաց
🗂

HR գործընթացներ

Նոր աշխատակցի ընդունումից մինչև աշխատանքի ավարտ՝ վերահսկելի գործընթացներ մեկ համակարգում։

  • Հավաքագրում
  • Onboarding
  • Offboarding
  • Հանձնարարություններ
  • Հիմնական միջոցներ
  • Փաստաթղթեր
👤

Աշխատակցի անձնական էջ

Աշխատակիցները ստանում են իրենց տվյալները և հարցումները ինքնուրույն կառավարելու հնարավորություն։

  • Անհատական էջ
  • Գրաֆիկ
  • Արձակուրդ
  • Day Off
  • Աշխատավարձի պատմություն (եթե լիազորված)
  • Հարցումներ
  • Փաստաթղթեր
  • Ծանուցումներ
HR թիմ

HR թիմի աշխատանքը՝ առանց ավելորդ ձեռքի աշխատանքի

Կենտրոնացված տվյալներ, պատմություն, հաստատումներ, փաստաթղթեր ու հաշվետվություններ՝ մեկ համակարգում, ամեն փոփոխությունը հետևելի։

  • Կենտրոնացված աշխատակիցների տվյալներ և պատմություն
  • Հաստատումներ, փաստաթղթեր, onboarding/offboarding
  • Հաշվետվություններ ու գործողությունների հետևելի պատմություն
Բացակա այսօր
Ուշացում
Ղեկավարներ

Ղեկավարների համար՝ պարզ և վերահսկելի

Ղեկավարը մեկ էջից տեսնում է իր թիմը՝ ով է բացակա այսօր, ով է ուշացել, ինչ հաստատումներ են սպասում։ Ամեն սովորական հարցի համար այլևս պետք չէ դիմել HR-ին։

  • Թիմի անդամներ և այսօրվա կարգավիճակը մեկ հայացքից
  • Հաստատման սպասող արձակուրդ ու Day Off հարցումներ
  • Թիմի գրաֆիկ և հիմնական ցուցանիշներ
Աշխատակիցներ

Աշխատակիցը նույնպես ունի իր անձնական տարածքը

Ավելի քիչ հարցեր HR-ին, ավելի արագ գործընթացներ աշխատակիցների համար։

  • Անհատական գրաֆիկ և արձակուրդի մնացորդ
  • Արձակուրդ ու Day Off հարցումներ՝ ուղիղ համակարգից
  • Ծանուցումներ և հասանելի փաստաթղթեր
Արձակուրդի մնացորդ

Հարցումները՝ հետևելի ամեն քայլում

Արձակուրդ, Day Off, անձնական տվյալների փոփոխություն և այլ հարցումներ անցնում են նույն պարզ ուղիով։

1Աշխատակից
→
2Ղեկավար
→
3HR / լիազորված անձ
→
✓Ավարտված

Արձակուրդ, Day Off, անձնական տվյալների փոփոխություն և այլ հարցումներ միշտ մնում են հետևելի։

Որոշումներ՝ տվյալների հիման վրա

Անձնակազմ, բացակայություն, ուշացում, արձակուրդ, աշխատավարձ ու հավաքագրում՝ մեկ հայացքից։

Անձնակազմ
Ուշացում
Արձակուրդ
Աշխատավարձի ֆոնդ

Ձեր HR տվյալները պահանջում են լուրջ պաշտպանություն

Դերերի հիման վրա հասանելիություն, զգայուն տվյալների սահմանափակ իրավունքներ, երկքայլ հաստատում, գործողությունների պատմություն և առանձնացված տվյալների բազա յուրաքանչյուր ընկերության համար։

Իմանալ ավելին անվտանգության մասին

Excel-ից Marduno՝ առանց քաոսի

1

Կարգավորում ենք ընկերությունը

Բաժիններ, գրաֆիկներ և քաղաքականություններ։

2

Ներմուծում ենք աշխատակիցներին

Առկա աշխատակիցների տվյալները կարող են տեղափոխվել Excel-ից։

3

Կարգավորում ենք գործընթացները

Հասանելիություն, հաստատումներ, ներկայություն և համապատասխան մոդուլներ։

4

Սկսում եք աշխատել

HR թիմը և աշխատակիցները ստանում են ուսուցում։

Մենք օգնում ենք անցման ամբողջ ընթացքում։

Ինչ է փոխվում Marduno-ից հետո

Առաջ

  • Excel ֆայլեր
  • Ձեռքով հաստատումներ
  • Ցրված աշխատակցի տվյալներ
  • Կրկնվող հարցեր HR-ին
  • Ամսական ձեռքով հաշվարկներ

Marduno-ով

  • Մեկ աշխատակիցների տվյալների բազա
  • Թվային հաստատումներ
  • Ամբողջական աշխատակցի պատմություն
  • Աշխատակցի ինքնասպասարկում
  • Կապված ներկայություն ու աշխատավարձի նախապատրաստում

Գներ

Գինը հաշվարկվում է ըստ ակտիվ աշխատակիցների թվի և ընտրված փաթեթի։ Գրեք մեզ՝ ձեր ընկերության չափսի համար ճշգրիտ հաշվարկ ստանալու համար։

Տեսնել փաթեթները

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր չափի ընկերությունների համար է Marduno-ն։

Marduno-ն նախատեսված է հիմնականում 30-ից 500+ աշխատակից ունեցող ընկերությունների համար, բայց հարմարվում է նաև աճող փոքր թիմերին։

Կարո՞ղ ենք ներմուծել մեր աշխատակիցներին Excel-ից։

Այո, առկա աշխատակիցների տվյալները կարող են ներմուծվել Excel-ից ներդրման փուլում։

Կարո՞ղ են աշխատակիցները մուտք գործել համակարգ։

Այո, յուրաքանչյուր աշխատակից կարող է ունենալ իր անձնական էջը՝ գրաֆիկով, արձակուրդով ու հարցումներով։

Կարո՞ղ ենք սահմանել տարբեր հասանելիություններ։

Այո, հասանելիությունը կարգավորվում է դերերի հիման վրա՝ ըստ ընկերության կարիքների։

Արդյո՞ք Marduno-ն աշխատավարձ է հաշվարկում։

Marduno-ն աջակցում է աշխատավարձի հաշվարկին/նախապատրաստմանը՝ ըստ կարգավորված աշխատավարձի, գրաֆիկի, ներկայության և կիրառվող ճշգրտումների։ Հարկային հայտարարագրում համակարգը չի իրականացնում։

Կարո՞ղ ենք օգտագործել միայն որոշ մոդուլներ։

Այո, փաթեթները կազմված են մոդուլային սկզբունքով, ընկերությունը կարող է սկսել անհրաժեշտ մասից։

Ինչպե՞ս է իրականացվում ներդրումը։

Սկսում ենք ընկերության կարգավորումից, ներմուծում ենք աշխատակիցներին, կարգավորում ենք գործընթացները և ուսուցանում ենք թիմին։

Ինչպե՞ս են պաշտպանվում աշխատակիցների տվյալները։

Դերերի հիման վրա հասանելիությամբ, զգայուն տվյալների սահմանափակ իրավունքներով, գործողությունների պատմությամբ և յուրաքանչյուր ընկերության համար առանձնացված տվյալների բազայով։

Կարո՞ղ է Marduno-ն ինտեգրվել այլ համակարգերի հետ։

Pro և Enterprise փաթեթներում հասանելի է API՝ այլ ներքին համակարգերի հետ կապի համար։

Պատրաստ եք տեսնել Marduno-ն գործողության մեջ

Պատվիրեք ցուցադրություն, և 30 րոպեում ցույց կտանք, թե ինչպես կաշխատի Marduno-ն ձեր ընկերության համար։

Պատվիրել ցուցադրություն