Գներ

Գինը կախված է ակտիվ աշխատակիցների թվից և փաթեթից։ Ուղարկեք մի քանի տվյալ, և մենք կպատասխանենք ճշգրիտ հաշվարկով։

Core

Աշխատակիցների տվյալներ, աշխատաժամանակ և արձակուրդներ։

  • Աշխատակիցների էջեր, կառուցվածք և փաստաթղթեր
  • Գրաֆիկներ և ամսական հերթափոխեր
  • Ներկայություն և ուշացումներ
  • Արձակուրդ և Day Off՝ հաստատումներով
  • Անձնական էջ
  • Ներմուծում Excel-ից
  • Երկքայլ մուտք և փոփոխությունների մատյան
Պատվիրել ցուցադրություն

Business

Առաջարկվող

Core-ը՝ գումարած աշխատավարձի հաշվարկ, հավաքագրում և HR գործընթացներ։

  • Core-ի ամեն ինչ
  • Աշխատավարձի հաշվարկ
  • Հավաքագրում և հարցազրույցներ
  • Onboarding և offboarding
  • Գույք
  • Բոլոր հաշվետվությունները
Պատվիրել ցուցադրություն

Enterprise

Business-ը՝ գումարած API, միասնական մուտք և ինտեգրումներ՝ խոշոր կազմակերպությունների համար։

  • Business-ի ամեն ինչ
  • API հասանելիություն
  • Միասնական մուտք ձեր մյուս համակարգերի համար
  • Անհատական ինտեգրումներ
  • Առաջնահերթ աջակցություն
Խոսենք

Յուրաքանչյուր փաթեթում ներառված է օգնություն կարգավորման և Excel-ից աշխատակիցների ներմուծման հարցում։

Հաճախ տրվող հարցեր

Մեր չափի ընկերությանը Marduno-ն հարմա՞ր է

Այն նախատեսված է մոտավորապես 30-ից 500 աշխատակից ունեցող ընկերությունների համար։ Ավելի փոքր թիմերը նույնպես կարող են օգտագործել, կարգավորումը նույնն է։

Կարո՞ղ ենք մեր տվյալները բերել Excel-ից

Այո։ Մենք տալիս ենք Excel ձևանմուշ, դուք լրացնում եք ձեր ֆայլերից, իսկ մենք ներմուծում ենք։ Աշխատակիցները, բաժիններն ու պաշտոնները տեղափոխվում են մեկ քայլով։

Աշխատակիցները կունենա՞ն իրենց մուտքը

Այո։ Յուրաքանչյուր աշխատակից կարող է մուտք գործել համակարգչից կամ հեռախոսից՝ տեսնելու իր գրաֆիկն ու մնացորդները և հարցումներ ուղարկելու համար։

Կարո՞ղ ենք որոշել, թե ով է տեսնում աշխատավարձերը

Այո։ Հասանելիությունը դերերի վրա է հիմնված, իսկ աշխատավարձի տվյալները առանձին իրավունք են։ Ղեկավարները տեսնում են միայն իրենց բաժինը։

Marduno-ն աշխատավարձ հաշվո՞ւմ է

Այն հաշվում է աշխատավարձը՝ ըստ կարգավորված դրույքների, գրաֆիկների, ներկայության, գերժամերի և ճշգրտումների, և տալիս է ամսական հաշվարկ՝ ստուգելու համար։ Հարկային և պետական հաշվետվություններ այն չի ներկայացնում, դա մնում է ձեր հաշվապահի գործը։

Կարո՞ղ ենք սկսել փոքրից և հետո ընդլայնել

Այո։ Կարող եք սկսել Core-ից և անցնել Business կամ Enterprise, երբ անհրաժեշտ լինի։ Փաթեթը փոխելիս տվյալները մնում են տեղում։

Ինչպե՞ս է անցնում ներդրումը

Ձեզ հետ միասին կարգավորում ենք ընկերությունը, ներմուծում աշխատակիցներին Excel-ից, կարգավորում մուտքերն ու հաստատումները և ուսուցանում HR-ին և ղեկավարներին։ Տևողությունը հիմնականում կախված է նրանից, թե որքան կարգին են ձեր ներկայիս տվյալները։

Ինչպե՞ս են պաշտպանված աշխատակիցների տվյալները

Յուրաքանչյուր ընկերություն ունի իր բազան և հասցեն։ Հասանելիությունը դերերով է, մուտքը կարող է պահանջել երկրորդ քայլ, ամեն փոփոխություն գրանցվում է, իսկ պահուստային պատճենները գաղտնագրված են։ Մանրամասները՝ «Անվտանգություն» էջում։

Կարո՞ղ է Marduno-ն կապվել մեր մյուս համակարգերի հետ

Այո։ Enterprise փաթեթում կա API՝ ձեր կառավարած մուտքի բանալիներով, և միասնական մուտք։ Եթե կոնկրետ ինտեգրում է պետք, ասեք՝ որ համակարգի հետ, և մենք կուսումնասիրենք։